Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ-Ուկրաինա՝ ապրիլի 17-ին կայանալիք հանդիպումը կարող է խափանվել, եթե Կիևն ուժ կիրառի երկրի արևելքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

 

«Ի՞նչ եք կարծում՝ եթե վաղը Ուկրաինայի զինված ուժերը երկրի հարավ-արևելքում մարտական գործողություններ սկսեն, մենք այդ հանդիպման համար թղթե՞ր պետք է նախապատրաստենք: Իհարկե, նման հանդիպման հնարավորությունը անհնար է, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում սկսվեն ռազմական գործողությունները»,- հայտարարել է Չուրկինը ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով արտահերթ նիստին:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, երկրի արևելյան շրջաններում տիրող իրադարձությունների հետ կապված, հայտարարել էր լայնամաշտաբ անվտանգության գործողությունների մասին, որում ներառված էին Ուկրաինայի զինված ուժերը: