ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Ղարագյոզյանի կողմից քաղաքացի Ռիփսիկ Մանուկյանին ծեծելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին Երևան քաղաքի Նոր Նորքի զանգվածի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Ղարագյոզյանը բռունցքով հարվածել է Ռ. Մանուկյանի կրծքավանդակի հատվածին, այնուհետև ոտքով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին' պատճառելով նրան առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 

Հայկ Ղարագյոզյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատ արան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: