Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Ուկրաինան ՄԱԿ-ին հայտնել է երկրի արևելքում խաղաղապահ ուժերի հետ համատեղ օպերացիա անցկացնելու մասին: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։

 

«Մենք դեմ չենք և ողջունում ենք երկրի արևելյան մասում ձեր օգնությամբ համատեղ հակաահաբեկչական գործողությունների անցկացումը։ Այդ դեպքում մասնագետներն ու դիտորդները կկարողանան անձամբ հաստատել մեր գործողությունների օրինականությունը»,-«Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Տուրչինովի խոսքը։

 

Ավելի վաղ, Տուրչինովը հայտարարել էր երկրի արևելքում կատարվող իրադարձությունների պատճառով լայնամասշտաբ գործողություն սկսելու մասին։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում։ Դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց շրջանների կարգավիճակները։