Ապրիլի 14-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջրեր են լցվում, ինչի հետևանքով նկուղի պատի հիմքը թուլացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնության:

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ 1950-ական թվականներին կառուցված Գ. Վ.-ին պատկանող տան նկուղը (մոտ 60 քմ) պարբերաբար ջրալցվում է, պատերին առկա են ճաքեր (3-5 սմ լայնությամբ):