Նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ:

 

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգյսնաը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Նրա կարծիքով՝ մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավել իր կյանքում ընդհանրապես չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին:

 

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ դարձավ, անգամ շատերի կարծիքով' այն ուղիղ մեսիջ էր նախորդ երկու նախագահներին:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ իր կարծիքով այդ հայտարարությունն ասված էր նաև հենց իր՝ Սերժ Սարգսյանի մասով:

 

«Բայց երկրորդ նախագահ կոչեցյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականին հայտարարեց, որ ինքը չի առաջադրվի, բայց ժխտեց ու առաջադրվեց: Եթե ինքն իր խոսքը չի լսել' Սերժ Սարգսյանի հորդորը ո՞նց է լսելու»,-ասաց Մակեյանը՝ հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանը քաղաքական որևէ հենակետ ունենա՝ կառաջադրվի:

 

«Հենակետը նկատի ունեմ դրսից»,- ասաց կուսակցության ղեկավարը' նշելով, որ այդ հենակետը, բնականաբար, կլինի Ռուսաստանից: