Հայաստանցի երկու բռնցքամարտիկ՝ Արթուր Հովհաննիսյանը (49կգ քաշային կարգ) և Արթուր Պողոսյանը (52կգ քաշային կարգ) հաղթանակ են տոնել Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության իրենց առաջին մրցամարտերում:

Հովհաննիսյանը հաղթել է կորեացի մարզիկ Կիմ Ուն Հոյին, իսկ Պողոսյանը՝ նիգերիացի Այանկալ Օքեյջեյմիին:

Իրենց երկրորդ մրցամարտերում Հովհաննիսյանը ապրիլի 19-ին կհանդիպի իռլանդացի Իրվին Բրենդանի, որին մեդալի հավակնորդ են համարում, իսկ Պողոսյանը՝ իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ:

Ապրիլի 15-ին ռինգ դուրս կգա պատանիների աշխարհի փոխչեմպիոն 56կգ քաշային Հրայր Շահվերդյանը:

Այս մրցաշարի մեդալակիրները կարժանան նաև օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի ուղեգրերի: