Օրեր առաջ հայտնի դարձավ ՀՀ նոր վարչապետի անունը: Շատերի գնահատմամբ' Հովիկ Աբրահամյանին այդ պաշտոնում նշանակելը կազդի ԲՀԿ-ի վրա ևս:

 

Հնչող տեսակետների համաձայն' այդ նշանակումից հետո ԲՀԿ-ն կարող է սահմանափակել իշխանություններին քննադատող քայլերը:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հնչած նման տեսակետները համարեց անլուրջ, որոնք ԲՀԿ-ն չի մեկնաբանում:

 

««Բարգավաճ Հայաստանը» կաշկանդված չէ որևէ գործոնով, «Բարգավաճ Հայաստանն» ունի մեկ մտահոգություն, դա երկրի առջև ծառացած խնդիրները լուծելն է և մեր բոլոր մտահոգությունները, որ մինչ այս մենք բարձրացրել ենք, շարունակում են մնալ օրակարգում և ԲՀԿ-ն բոլոր այդ խնդիրները' ինչպես բարձրացրել է խորհրդարանում և խորհրդարանից դուրս, այնպես էլ բարձրացնելու է»,-ասաց Զոհրաբյանը: