Երևան-Վան ավիաթռիչքների մեկնարկի նախնական օրը նշանակված է հուլիսի 15-ին, սակայն դեռ առկա են կազմակերչական բնույթի չլուծված հարցեր:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Հուլիսի 15-ին են նախատեսում առաջին չվերթը, բայց դա նախնական», - ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ կազմակերպչական բնույթի բարդ հարցերում (այդ թվում ինքնաթիռի ընտրության) բանակցողները դեռ չեն կողմնորոշվում, և այդ ուղղությամբ 10-15 օրից կարող է հստակություն մտցվել: