1989թ-ի ապրիլի 15-ին «Հիլսբորո» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության ամենաողբերգական իրադարձությունններից մեկը:

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Լիվերպուլ» - «Նոթհինգեմ Ֆորեսթ» հանդիպմանը երկրպագուների քանակի պատճառով տրիբունաներում խուճապային իրավիճակ էր ստեղծվել, ինչի արդյունքում 96 մարդ մահացավ, ևս 766-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Նշենք, որ օրեր առաջ`ապրիլի 13-ին, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն Անգլիայի առաջնության շրջանակներում, «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանն` ի հիշատակ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի, սև թևկապներով դուրս եկան խաղադաշտ: