Արտաշատ-Արարատ միջհամայնքային ճանապարհին' Ավշար գյուղի հատվածում, ապրիլի 14-ին' ժամը 08.30-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006թ. ծնված Կարեն Տերտերյանին, որը տեղում մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: