Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 13-ին' ժամը 07.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1978թ. ծնված Էդգար Վ.-ն: Է

դգար Վ.-ն 2013թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի « կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով: