Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի ներկրման ծավալը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 տոկոսով և կազմել 719.1 միլիոն խորանարդ մետր: Այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում իրա ցվել է 674 մլն խ.մ գազ, ինչը 5 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ 30,5 տոկոսով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից գազի սպառման ծավալները և կազմել 212.7 մլն խ.մ:

 

Ավտոգազի լիցքավորման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կողմից բնական գազի սպառման ծավալներն ավելացել են 8 տոկոսով, իսկ այլ սպառողների կողմից սպառման ծավալները՝ 2,7 տոկոսով և կազմել, համապատասխանաբար, 105 մլն խ.մ և 85.3 մլն խ.մ:

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ դուստր ընկերությունն է: «Գազպրոմ Արմենիա»-ն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: ՀՀ ներկրվող բնական և հեղուկ գազի ծավալը 2013 թվականին 2012 թ համեմատ նվազել է 2.86 տոկոսով և կազմել 2 միլիարդ 333 միլիոն 449 հազար խորանարդ մետր, որից 1.92 մլրդ խորանարդ մետրը՝ Ռուսաստանից:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 խորանարդ մետր գազի սակագին է սահմանել 156 դրամը (մինչև 10 հազար խմ սպառում ունեցող բաժանորդների համար):