Դոնեցկի դաշնայնացման կողմնակիցները կարծում են, որ ուկրաինացի զինվորականները պատրաստվում են «մաքրել» քաղաքը և տարածաշրջանը: Այս մասին հայտնում է «Արևելյան ճակատ» սոցիալ-հայրենասիրական շարժման հանձնակատար Նիկոլայ Սոլնցևը:

 

«Դոնեցկի օդանավակայանում իրավիճակը մնում է լարված, վայրէջք են կատարել մի քանի բեռնատար ինքնաթիռ, բայց մուտքը դեպի օդանավակայան սահմանափակ է: Ինչ-որ պատրաստություններ են սկսվել, մենք ունենք տեղեկություններ, որ նրանք պատրաստվում են «մաքրել տարածքը»,-հայտնում է Սոլնցևը:

 

Ըստ նրա՝ արդեն սկսվել է քաղաքացիական պատերազմ, բայց լայնամասշտաբ գործողության դեռ չի իրականացվում:

 

«Բայց մենք պատրաստ ենք ցանկացած գործողության: Մենք ժողովրդի հետ ենք, և ժողովուրդը մեզ իրավունք է տալիս պաշտպանել իր շահերը: Մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձության և ցանկացած միջոցառումների, որոնք կարող են տեղի ունենալ»,-ավելացնում է Նիկոլայ Սոլնցևը: