Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զինավարժություններ են սկսել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ զինավարժանքներին ներգրավված են Առանձին համազորային բանակի զորամասերի եւ զորամիավորումների անձնակազմը, ավիացիայի, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորքերի ուժերն ու միջոցները, այդ թվում' ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր զրահատեխնիկան:

 

Զինավարժությունների ժամանակ պետք է ստուգվի Նախիջեւանում տեղակայված զինվորական մասերի մարտական պատրաստվածության մակարդակը, ուսումնասիրվեն մարտական տեխնիկայի, ինչպես նաեւ ժամանակակից զենքի կիրառման հնարավորությունները: