Մոսկվան Հարավային Օսիայի սահմանով վրացի երեք հեռուստալրագրողների անօրինական անցումը գնահատում է որպես սադրանք ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ Պրահայում կայանալիք հանդիպումից առաջ:

 

Ինչպես ասված է մեկնաբանության մեջ, որն ապրիլի 16-ին զետեղված Է ՌԴ-ի ատաքին գործերի նախարարության կայքում, նախօրյակին «ռուսաստանցի սահմանապահները, որոնք, միջպետական համաձայնագրին համապատասխան, պահպանում են Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության սահմանները, Հարավային Օսիայի տարածքում ձերբակալել են վրացի երեք հեռուստալրագրողների»:

 

«Գործող կարգի համաձայն՝ ձերբակալվածները հանձնվել են Հարավային Օսիայի իշխանություններին: Առկա տվյալները հաստատում են, որ կարգազանցները Վրաստանի Աձվի սահմանամերձ գյուղից կանխամտածված եւ ցուցադրաբար անցել են դրան հարող հարավօսական բնակավայր, որտեղ զբաղվել են սահմանապահ ենթակառուցվածքի տեսանկարահանմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

«Դա դժվար Է գնահատել այլ կերպ, քան Պրահայում Զ. Աբաշիձեի հետ Գ. Կարասինի՝ այսօր կայանալիք հանդիպման մթնոլորտը բարդացնելու ծրագրված ակցիա»,- նշել են Սմոլենսկայա հրապարակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: