Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան համոզմունք է հայտնել, որ իր ընկերը՝ «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, ապագայում կդառնա կատալոնյան թիմի նախագահը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Խերարդը կլինի «Բարսելոնայի» նախագահը, իսկ ես՝ առաջին տիկինը»,-նշել է Շակիրան:

Հիշեցնենք, որ Պիկեն վնասվածքի պատճառով չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության «Ռեալի» դեմ կայանալիք եզրափակիչ դիմակայությանը: