Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում այսօր կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կհանդիպեն միմյանց հետ:

Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է կատալոնյան թիմին, վերջինիս հաղթանակը գնահատելով 2.40 գործակցով, մադրիդցիների հաղթանակի հնարավորությունն ունի 2.75 գործակիցը, ոչ-ոքին գնահատվում է 3.60 գործակցով:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: