Դուբայի միջազգային շախմատային մրցաշարում Զավեն Անդրիասյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:

Միջազգային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները' Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները: Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում ուներ 6 միավոր և կիսեց 9-25-րդ տեղերը: Անդրիասյանն ունի 6,5 միավոր, իսկ առաջատար և չեմպիոն Ռոման Էդուարդը հաղթեց 8 միավորով:

Դուբայի միջազգային բաց մրցաշարն այս տարի մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի 16-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար: Դուբայի բաց առաջնությանը մասնակցում է 150 շախմատիստ: