newsbook.am. Ինչպես քիչ առաջ ճշտեցինք,Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հեռացրել իր աշխատասենյակից: Իսկ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ հայտարարվելու է կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին:

 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արթուր Բաղդասարյանի հերթական «ընդդիմադարացումը» համաձայնեցված է երկրի նախագահի հետ և նպատակ ունի «բալանս» դառնալ իրական ընդդիմության և իշխանությունների միջև՝ ապակողմնորոշելու հանրությանը: Ոմանք պնդում են, թե Արթուր Բաղդասարյանը խիստ վիրավորվել է, որ իրեն վարչապետ չեն նշանակել: Սակայն հազիվ թե այս «վիրավորվածությունը» հրաժարականի պատճառ դառնար: Ուրեմն՝ ՕԵԿ-ը նորից նույն թատրոնն է խաղալու, ինչը խաղաց 2006-ին: