Քիչ առաջ ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես եկան ՕԵԿ-ականները:

 

ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիոն կառավարության մաս չկազմել, քանի որ այն համարում են խնդրահարույց և ոչ նպատակահարմար:

 

ՕԵԿ քվոտայով նախարարներ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից:

 

Հեղինե Բիշարյանի խոսքով' ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին հանդես կգա ասուլիսով և սպառիչ պատասխաններ կտա: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտ դուրս գալու վերջնական որոշում կայացվի, Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: