«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 16-ին կայացել է 8 միլիոն 500 հազար դոլարի առքուվաճառք՝ 414 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ, գործարքների քանակը՝ 44:

 

Մարտի 20-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ: Մարտի 21-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 24-ին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412, 28-ին և ապրիլի 1-ին՝ 414, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.5, 8-ին՝ 415, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.70, 11-ին՝ 415.67, 14-ին՝ 415.25, 15-ին՝ 414.3 դրամ: Մարտի 27-ին, 31-ին և ապրիլի 7-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: