ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ հետեւանքներով է սպառնացել Ռուսաստանին Ուկրաինայում իրադրության հետագա ապակայունացման դեպքում, ինչի համար, ինչպես կարծում են Վաշինգտոնում, Մոսկվան պատասխանատվություն է կրում:

 

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը ձեռնարկի Ուկրաինայի իրադրության ապակայունացմանը եւ նրա ինքնիշխանության խախտմանն ուղղված քայլեր, դա հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»,- հայտարարել է նա ապրիլի 17-ին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Չնայած ստեղծված լարվածությանը, Օբաման համոզված է, որ Ռուսաստանը Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռազմական առճակատման չի ձգտում ԱՄՆ-ի հետ: «Նրանք շահագրգռված չեն մեզ հեռ ռազմական առճակատմամբ: Մեզ պատերազմ հարկավոր չէ»,- ընդգծել է Օբաման:

 

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Կիեւի նկատմամբ Կրեմլի գործողությունները «վնասում են ոչ միայն Ուկրաինային»: «Երկարաժամկետ հեռանկարում դրանք վնասակար են նաեւ Ռուսաստանի համար»,- նշել է նա:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին, Միացյալ Նահանգներն արդեն նոր պատժամիջոցներ է պաստրաստել Ռուսաստանի դեմ, բայց դրանց կիրառման վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված Ուկրաինայի շուրջ իրադրության հետագա զարգացումից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-