«Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու նախարարի պաշտոնակատարների որոշումը քաղաքական ուժի սկզբունքների փոփոխության արդյունք է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՕԵԿ նախկին անդամներ, նախարարի պաշտոնակատարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադևոսյանի և Արմեն Երիցյանի որոշմանը կուսակցության շարքերը լքելու մասին: «Ի նձ համար ընդունելի չէ, երբ որևէ քաղաքական ուժի այն դերակատարները, ովքեր հասարակությանը ներկայացնում են իրենց կուսակցությունը, լքում են այն: Սակայն եթե կուսակցությունը փոխում է իր քաղաքական սկզբունքը, ցանկացած անդամ ազատ է իր որոշման մեջ»,- ասաց Սահակյանը:

 

Հարցին, թե պատրաստ է նա լքել ՀՀԿ-ն, եթե վերջինս զրկվի իշխանությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե Հանրապետականը որդեգրի սոցիալիստական գաղափարախոսությունը, ես միանգամից դուրս կգամ, բայց կմնամ Հանրապետական»:

 

ՕԵԿ-ն ապրիլի 16-ին հայտարարեց, որ կոալիցիոն կառավարությունում մնալը ոչ նպատակահարմար եւ խնդրահարույց է համարել, իսկ կուսակցության քվոտայով գործադիրում գտնվող նախարարը որոշում են կայացրել լքել կուսակցությունը: