Կատալոնական «Բարսելոնայի»՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալից» կրած պարտությունը երրորդ անընդմեջ պարտությունն էր:

Ավելի վաղ կատալոնյան թիմն Իսպանիայի առաջնությունում զիջել էր «Գրանադային» (0:1) և Չեմպիոնների լիգայում՝ «Ատլետիկոյին»:

Վերջին անգամ «կապտանռնագույնները» երեք անընդմեջ պարտություն կրել էին 11 տարի առաջ՝ 2003թ-ի հունվարին, երբ Իսպանիայի առաջնությունում պարտվեցին «Վալենսիային» (2:4), «Սելտային» (0:2) և «Ատլետիկոյին» (0:3):