Երևանի բոլոր վարչական շրջաններում մարտից մեկնարկած ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից: Փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, զբոսայգիներում ու բակային տարածքներում իրականցված էտը կազմակերպվել է ագրոպահանջներին համապատասխան: Դրանց հիմնական նպատակը ծառերի բնականոն աճն ապահովելն է: Էտման աշխատանքները նաև անվտանգության ապահովման նշանակություն ունեն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդհանուր առմամբ, վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ: Էտի շրջանակում մայրաքաղաքի որոշ ծառեր, օրինակ գնդաձև ակացիաները, գեղարվեստական ձևավորում են ստացել:

 

Չորացած և կենսական նշանակությունը կորցրած էտված ճյուղերը տեսակավորվել և տեղափոխվել են: Հավաքված փայտանյութը տրամադրվում է մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին: