Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տրոիցկի դատարանում ընդունել է իր մեղքը: Վերջինս հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:

 

Հիշեցնենք, հետաքննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարն ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչի արդյունքում էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննությունն է կարծում, պետք է իմանար այդ մասին:

 

Այժմ բեռնատարի վարորդին սպասվում է մինչև յոթ տարվա ազատազրկում, ինչը Ռուսաստանում վթարի համար առավելագույն ժամկետն է, եթե կա երկու և ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:

 

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը: