Ինչպես հայտնում է ria.ru-ն, ռուսների որոշ մասի համար Ուկրաինա մուտքի արգելքի մասին որոշումը չի հակասում ԵԱՀԿ սկզբունքներին: Այս մասին հայտնում է Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն Յանեզ Լենարչիչը:

 

Ըստ «Աէրոֆլոտ» ավիաընկերության հայտարարության՝ Ուկրաինան իրեն հայտնել է, որ այսուհետ ՌԴ-ի 16-60 տարեկան արական սեռի ռուս քաղաքացիների մուտքը պետք է մերժել: Ուկրաինայի սահմանային ծառայությունում հաստատել են այս տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել' ի պատասխան Ուկրաինայի որոշման, որով վերջինս արգելում է ՌԴ արական սեռի քաղաքացիներին մուտք գործել իր երկիր:

 

«Ռուսական կողմը պնդում է, որպեսզի ուկրաինական կողմը պաշտոնական պարզաբանումներ ներկայացնի Ուկրաինայի սահմանապահ ուժերի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ: Կիևից ստացվելիք համապատասխան տեղեկատվությունից ելնելով էլ կդիտարկվեն հնարավոր քայլերը»,-նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: