armsport.amԱմերիկացի երկու միլիարդատերերը ցանկանում են գնել անգլիական «Ասթոն Վիլլան», գրում է «The Telegraph»-ը:

Գործարարները պատրաստ են 200 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերել ակումբը, եթե թիմին հաջողվի Պրեմիեր լիգայում պահպանել տեղը:

Այժմ թիմի սեփականատերը նույնպես ամերիկացի Ռենդի Լերներն է, ով 62,6 միլիոն ֆունտ ստերլինգով ակումբը գնել էր 8 տարի առաջ:

Այդ ընթացքում Լերները ներդրել է 250 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նոր ֆուտբոլիստներ գնելու ու այլ ծախսերի համար:

Ամերիկացի սեփականատերեր ունեն անգլիական ևս մի քանի ակումբներ՝ «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթերն Յունայթեդն» ու մի քանի այլ թիմեր:

Ավելացնենք, որ Պրեմիեր լիգայի 34 տուրից հետո «Ասթոն Վիլան» 34 միավորով 12-րդն է ու վտանգավոր գոտում ընթացող «Ֆուլհեմին» գերազանցում է 4 միավորով: