«Մայնցի» գլխավոր մարզի Տոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղից առաջ անդրադարձել է մրցակցի գլխավոր մարզչին և բավականին հետաքրքիր կեպով բնութագրել նրան:

«Կլոպը շատ զուսպ և նույնիսկ սառը մարդ է: Նա միշտ ըստ էության է խոսում: Կարծում եմ' նա կարող էր ավելի էմոցիոնալ լինել»,-մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Նշենք, որ Կլոպը հայտնի է հենց իր էմոցիոնալությամբ: