Ժնևում երեկ ավարտված Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև քառակողմ հանդիպումը վերջացավ Ուկրաինայում տիրող իրավիճակը կարգավորող փաստաթղթի ստորագրմամբ:

 

Ըստ փաստաթուղթի՝ Ուկրաինայի իրավիճակը կայունացնելուն ուղղված գործընթացի մեջ ներառված բոլոր կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից:

 

«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն ցանկացած տեսակի բռնությունից: Ես հուսով եմ, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կարգավորող փաստաթուղթն իր արդյունքը կտա»,- հայտարարել է նա:

 

Փաստաթուղթը դատապարտում է նաև արմատական գործողությունները, ռասիզմը և կրոնական անհանդուրժողականությունը, բոլոր զինված խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ անօրինական կերպով գրավված շինությունները ու կառույցները ազատագրվեն: