Օրեր առաջ ՕԵԿ-ը հայտարարեց իր որոշման մասին՝ մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը և հրաժարվեց կոլաիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անգամ հայտարարել է, որ ՕԵԿ-ն ընդդիմություն է:

 

Արդյոք քառյակը պատրա՞ստ է ընդունել ՕԵԿ-ին իր կազմում, հարցի վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ասաց.

 

«Երբ մեզ հայտնի կլինի, թե ինչ նոր քաղաքական օրակարգ է ձևավորում և ներկայացնում ՕԵԿ-ը, միայն դրանից հետո հնարավոր կլինի մնացած բոլոր հարցերին տալ հստակ պատասխան: Երբ կներկայացնի քաղաքական օրակարգ, թե ինչն է իր համար կարևոր, ինչն է ինքն իր քաղաքական օրակարգում առանձնացնում և մենք կտեսնենք իր քաղաքական օրակարգում այլ քաղաքական ուժերի, ԲՀԿ-ի, քառյակի մյուս ուժերի հետ կա՞ն համագործակցության եզրեր, այդ ժամանակ իմաստ կլինի խոսել: Ամենավտանգավոր բանը քաղաքականության մեջ «եթե»-ներով սկսվող ձևակերպումներին, նախադասություններին փորձել ճշգրիտ պատասխան տալ»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը ձեռնպահ է մնում «եթե»-ներով պատասխաններ տալուց: «Կլինի փաստ, կլինի պատասխան», - ասաց նա: