«Բարսելոնայի» ղեկավարությունն այս մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է վաճառի Լիոնել Մեսսիի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Պատճառը ֆուտբոլիստի պահանջած ֆինանսական պահանջներն են:

Լիոնել Մեսսին կատալոնյան ակումբից 4 տարվա ընթացքում ցանկանում է ստանալ 400 մլն եվրո:

Սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ նման պայմաններին համաձայնվել:

Պաշտոնական կողմերը դեռևս ոչ մի հայտարարություն չեն արել այս հարցի վերաբերյալ:

Նշենք, որ ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիի համար 250 մլն եվրո վճարել: