«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, որոնք կարող են արդյունավետ չլինել: Ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում Ազգային ժողովի նորանշանակ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, որ այդ նպատակներից մեկը կարող է լինել նախագահակա ն ընտրություններին ՕԵԿ-ի մասնկացելը:

 

«Ես նրանց խորհուրդ չէի տա այդպես վարվել, ինձ համար նրանց նեղացկոտության իրավիճակն անհասկանալի է: Որպես պատճառ նշեցին Արթուր Բաղդասարյանի վարչապետ չդառնալը: Նրանց կեցվածքն անհասկանալի է»,- ընդգծեց քաղաքական գործիչը: Խոսելով ՕԵԿ նախարարների' կուսակցությունից դուրս գալու փաստի մասին, նա շեշտեց, որ կուսակցությունը պետք է վեր դասել անձնական նկատառումներից:

 

Պատգամավորի խոսքով' Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը' ներգրավել քաղաքական տարբեր ուժերին իշխանության գործունեության մեջ:

 

«Ընդդիմադիր կեցվածք ընդունողները քաղաքական իմիջի ձևավորևման հետ կապված խնդիր են հետապդում, սակայն ժողովուրդը հասունացել է և գիտի ով ինչի համար և ինչպես է անում»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը:

 

Նա չի բացառում անգամ այն, որ շատ քաղաքական ուժեր նախընտրում են ընդդմիություն դառնալ միայն քննադատական հայտարարություններ հնչեցնելու համար:

 

«Կոալիցիա կոչվածը շատ հեղհեղուկ է»,- նշեց բանախոսը:

 

Պատասխանելով այն հարցին, թե կունենա արդյոք ՕԵԿ-ը վստահություն քաղաքացիների ու ընդդիմության շրջանում, Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ եթե տվյալ կուսակցությունը ազնիվ կեցվածք ընդունի, կկարողանան համագործակցել: «Չեմ բացառում, որ ճիշտ կեցվածքը կազդի կուսակցության իմիջի վրա»,- հավելեց Ազգային Ժողովի նորանշանակ պատգամավորը:

 

Խոսելով Հովիկ Աբրահամյանի' ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու որոշման մասին, նա նշեց, որ աշխատել է նրա հետ և կարծում է, որ Աբրահամյանը, որպես քաղաքական գործիչ, բանիմաց է և կարող է նպաստել երկրի զարգացմանը: