«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978թ. ծնված Արթուր Բ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին' պատճառելով վնասվածքներ:

 

Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ' լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:

 

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: