Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհուրդը նամակ է հղել ԼՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆըն Դոնալդ Մուլլին' կապված հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման հետ: 

 

Խորհրդի անդամները նամակում հույս են հայտնել, որ այդ որոշումն առաջարկ կդառնա՝ տվյալ փաստն ընդունելու ոչ միայն ամբողջ Սենատի, այլև Ներկայացուցիչների պալատի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Նամակում նշված է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստակամ և համարձակ կգտնվեն վճռական քայլ կատարելու պատմական ճշմարտության վերականգնման և ապագայում մարդկության դեմ ոճիրների կանխարգելման հարցում:

 

Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհրդի կազմում ընդգրկված են Հայ մշակույթային ընկերությունը, Հայկական հիմնադրամը, Լեհաստանում Լոձի հայկական համայնքը, «Մուսալեռ» հայկական մշակույթային կենտրոնը, Լեհ-հայկական հիմնադրամը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, «Հայկական մշակութով հեաքրքրվողների շրջանակ» հիմնադրամը, Լեհաստանում Կիելցեի հայկական համայնքը, Հայ երիտասարդական միությունը: