ԱՄՆ-ի պետքարտուղարի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ծրագրերի իրականացման գծով օգնականի տեղակալ Ջուլիա Նեշեվատն այցելել է Ադրբեջան: Այցի նպատակը' վերականգնվող էներգառեսուրսների ոլորտում գործունեության քննարկումն ու համագործակցության համար ներուժի որոշումն է:

 

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը և Ջուլիա Նեշեվետը համդիպումներ են անցկացրել Այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալութունում: Այնուհետև Ջուլիա Նեշեվետն այցելել է Բաքվի Բալախանը ավանում գտնվող օգտակար թափոնների վերամշակման գործարան:

 

«Մենք ցանկանում ենք այս ոլորտում Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ստեղծել», -նշել է նա: