Հիսունչորսամյա մի տղամարդ ոստիկանության Մաշտոցի բաժնում ապրիլի 18-ին' ժամը 16.30-ին, հաղորդում է տվել, որ առավոտյան ժամը 08.45-ին Հալաբյան փողոցի 44 հասցեի մոտ բացահայտ հափշտակել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների անձրևային թարթիչներն ու դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979թ. ծնված Հրաչյա Խ.-ն, որը նույն օրը' ժամը 17.00-ին, Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ թարթիչները հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: