Շաբաթօրյակը Վանաձորի քաղաքապետարանի անձնակազմի համար կարող էր ճակատագրական լինել: Նրանք Թթու ջուր կոչվող հանգստյան գոտին մաքրելիս նռնակ են հայտնաբերել: Հանգստյան գոտի ժամանած փրկարարները պարզել են, որ հայտնաբերվածը ՌԳԴ 5 տեսակի առանց պայթուցիչի նռնակ է: Հայտնաբերվածը հանձնվել է ոստիկանությանը: