ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 20-ին' ժամը 10.02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 36 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.14-ին, մարվել' 10.32-ին: Այրվել է Ա. Ղ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը' մոտ 180 քմ: