Թուրքիայի խորհրդարանում մանդատների թվով (36) չորրորդ' «Խաղություն եւ ժողովրդավարություն» քրդական կուսակցության (ԽԺԿ) պատգամավորները որոշել են մտնել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), որը թուրքական խորհրդարանում ներկայացված է 8 պատգամավորներով: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

Նշվում է, որ Անկարայում ԽԺԿ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցած համատեղ նիստում քրդական երկու կուսակցությունների պատգամավորները միավորվել են ԺՀԿ տանիքի տակ: Որոշումն ընդունվել է միաձայն: ԽԺԿ փոխնախագահ Իդրիս Բալուքենը հայտարարել է, որ երկու կուսակցությունների միավորված ուժերը գործելու են ԺՀԿ անվամբ: Հունիսին նախատեսված են երկու կուսակցությունների համագումարները: Ընդունված որոշման համաձայն' ԽԺԿ-ն պաշտոնապես չի արձակվելու, նախատեսված չէ նաեւ ԽԺԿ անդամ քաղաքապետերի անդամակցումը ԺՀԿ-ին:

 

Ենթադրվում է, որ նման փոխատեղումներով Թուրքիայի երկու քրդական քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2014 թ-ի օգոստոսի 10-ին երկրում անցկացվելիք նախագահական եւ 2015 թ-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: