Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները կհանդիպեն' քննարկելու երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը' այդ մասին տեղական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում ասել է ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստաի վարչեպտի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

Ադաշիձեն տեղեկացրել է, որ ուղիղ ավիաչվերթների վերականգնման վերաբերյալ հարցերը քննարկվել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասիմի հետ ապրիլի 16-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ:

 

ՌԴ ԱԳ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մարտի 25-ին հայտարարել էր, որ «Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ հնարավորություն է ստեցծվել քննարկելու նաև ուղիղ չվերթների վերականգնման հարցերը»: «Երկու երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը ցույց տվեց, որ լուրջ խոչընդոտներ չկա»,- հայտարարել էր նա: «Ցավոք, հետագայում դադար տեղի ունեցավ, բայց եթե վարչությունները կրկին ակտիվանան, ապա կարելի է շատ արագ վերականգնել դեպի Վրաստան մշտական չվերթները»,- հայտարարել էր Լուկաշևիչը:

 

Ռուսաստանի և Վրաստանի միջև մշտական չվերթները դադարեցվել են 2008թ: