Սիրիայում մեկնարկում է նախընտրական արշավը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նախագահի մի քանի թեկնածու: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Քվեարկությունը նախատեսվում է անցկացնել հուլիսի 17-ից ոչ ուշ, քանի որ հուլիսի 17-ին լրանում է Բաշար Ասադի կառավարման երկրորդ ժամկետը: Ըստ սիրիական իշխանությունների հայտարարությունների՝ չնայած ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսին կամ հուլիսի սկզբին, սակայն քվեարկության անցկացման առավել ստույգ ամսաթիվը սիրիական խորհրդարանը կորոշի թեկնածուների գրանցման մեկնարկից հետո:

 

Հիշեցնենք, որ մարտին, ըստ խորհրդարանի կողմից հաստատված օրենքի, թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան և վերջին 10 տարի ապրած լինի Սիրիայում: