armsport.amԻնչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ժերվինյոն, ով ներկայումս վարձավճարով ելույթ է ունենում Հռոմի «Ռոմայի» կազմում, կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն:

26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ում դուր է գալիս իվուարցի ֆուտբոլիստի խաղաոճը:

Մերսիսայդցիները կփորձեն Ժերվինյոյին ձեռք բերել առաջիկա ամռանը:

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ժերվինյոն «Ռոմայի» կազմում անցկացրել է 30 խաղ եւ դարձել 8 գոլի հեղինակ: