Ապրիլի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող տան պատը փլուզվել է:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ փլուզվել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության 2-րդ հարկի արտաքին պատը' մոտ 2 խմ, 2րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին և պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր (1-3 սմ):

 

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: