Ինչպես հայտնում է itar-tass-ը, «Աջ հատված» արմատական խմբավորման անդամների կողմից իրականացված սադրանքը, որը տեղի ունեցավ մարտի 20-ին՝ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում, ցույց տվեց, որ Կիևի իշխանությունները չեն ցանկանում զինաթափել ազգայնականներին ու ծայրահեղականներինը: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի կայքում արված հայտարարության մեջ:

 

«Ապրիլի 20-ի առավոտյան Սլավյանսկի Ազգային գվարդիայի առաջնորդներից մեկը տեղեկացրել է, որ գիշերը Սլավյանսկի անցակետերից մեկում տեղի «Աջ հատված» արմատական խմբավորման անդամների կողմից իրականացված հրաձգության հետևանքով սպանվել է երեք խաղաղ քաղաքացի։ Ռուսական կողմը զայրացած է զինյալների կողմից իրականացված սադրանքներից, որ ցույց էր տալիս' Կիևի իշխանությունները չեն ցանկանում զինաթափել ազգայնականներին ու ծայրահեղականներին»,-ընդգծվում է ԱԳՆ-ի կայքում:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ժնևում ավարտվել են Ուկրաինայի հարցի շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով, ըստ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների, ձեռք է բերվել Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն: Այս ամենով հանդերձ Ուկրաինայի արևելյան շրջաններում դրությունը շարունակում է լարված մնալ․ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցերը։