ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սուրբ Զատկի տոնին աղոթել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

 

Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ինչ հրաշալի Զատիկ է: Ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ճանապարհ գտնենք»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: