Ռուսաստանի նախագահն, ի տարբերություն իր ամերիկացի գործընկերոջ, օժտված է հեռատեսությամբ, կարծում է Fox News-ի ռազմական վերլուծաբան Ռալֆ Փիթերսը:

 

Ըստ Փիթերսի' Ժնևի համաձայնագիրն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հետ կապված եղավ Պուտինի հաղթանակը, բայց ԱՄՆ-ի նախագահի պարտությունը: Վերլուծաբանը խոստովանում է, որ Ռուսաստանի նախագահը ներկայումս համարվում է միջազգային ասպարեզում ամենաուժեղ, էֆեկտիվ և պայծառ քաղաքական գործիչը:

 

«Օբաման զուրկ է Ռուսաստանի նախագահի որոշ հատկանիշներից: Պուտինն ունի մտածելու ունակություն այն մասին, թե ինչ կա հեռանկարում և կանխատեսելու վառ հատկանիշ, թե ինչ տեղի կունենա առաջիկա տասնամյակների ընթացքում: Այս հեռատեսությունը նրան տալիս է մեծ ուժ»,- նշում է վերլուծաբանը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ն բանակցություններում առաջընթաց է արձանագրվել: Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդունվել են հատուկ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը: