Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Խուան Կուադրադոյի ծառայություններով:

Գերմանական ակումբը Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ամռանը:

Սակայն, ինչպես տեղեկացնում է La Nazione-ը, դորտմունդցիները պետք է պայքարեն «Լիվերպուլի», «Յունայթեդի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» հետ: Վերջիններս նույնպես հետաքրքրված են Կուադրադոյի ծառայություններով:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի, հեղինակել 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: