Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ծրագիրը: ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

 

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով' տեսականորեն մշակված հայեցակարգը լավն է, եթե այն գործնականում կիրառվի:

 

«Ես կիսում եմ նախագահի կարծիքը, որ գործողը նույնիսկ գործնականում ավելի լավն է: Այստեղ արդեն հարցն օրենքը և հայեցակարգը չէ, այլ մարդն է: Մարդուց շատ բան է կախված, մենք մի տեսակ մոռացել ենք մարդուն, անընդհատ ուզում ենք, որ օրենքը լավացնենք, բայց օրենքով չէ՝ մարդուց է: Ամենավատ օրենքն էլ կարող է այնքան լավ աշխատել, եթե կիրառողները բարեխիղճ լինեն, արդարամիտ լինեն, խտրական չկիրառեն: Մենք սովոր ենք մեղքը գցել ուրիշի վրա»,- ասաց Օհանյանը՝ մեջբերելով ժողովրդական խոսքը. «Աղվեսի դունչը չհասավ խաղողին ասեց խակ ա, այսինքն' մենք մեղքը գցում ենք օրենքի վրա, ուրիշի վրա, երբեք մեր մեջ չենք փնտրում մեղքը»,- նշեց նախկին դատավորը:

 

Վերջինս նշեց նաև, որ կատարվող փոփոխություններում, բնականաբար, կան քաղաքական շարժառիթներ: