Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում Մոսկվայի «Սպարտակը» 1:2 հաշվով պարտվեց «Ռուբինին»։

Հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը:

Sport-express-ը գնահատել է երկու ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Մովսիսյանի խաղը կայքը գնահատել է 6.0 բալով:

«Մովսիսյանն «Սպարտակի» ամենաակտիվ ֆուտբոլիստն էր. հեղինակեց շքեղ գոլ, որն անհատական բարձր վարպետության արդյունք է»:

Օզբիլիսի խաղը կայքը գնահատել է 5.0 միավորով:

«Օզբիլիսի ուժերը հերիքեց 5 րոպե, որի ընթացքում նա նախանձելի ակտիվություն էր ցուցադրում։ Սակայն նրա ակտիվությունն աստիճանաբար նվազեց»: